27 նոյեմբերի 2006 - 17:03 AMT
Զինադադարի խախտում. Բաքուն սեփական մեղքը ուրիշի վրա է բարդում
Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է զինադադարը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գոտում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ադրբեջանական զինված ուժերը խախտում են զինադադարը եւ պատասխանատվությունը դրա համար բարդում են հայկական կողմի վրա»,- ընդգծել է նա:

Սենոր Հասրաթյանն ավելացրել է, որ «հայկական կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման» վերաբերյալ ինֆորմացիան ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված ապատեղեկատվություն է հանդիսանում: