26 նոյեմբերի 2015 - 12:37 AMT
Թուրքական բեռնատարները ՌԴ տարածք անցնելու թույլտվության են սպասում ռուս-վրացական սահմանին

Թուրքիայից եկող բեռնատարները սպասում են ռուսական կողմի թույլտվությանը՝ ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ Վրաստանի ֆինանսների նախարարությանը հղումով:

Հաղորդագրությունում ասվում է, որ, գերատեսչության տվյալներով, «Վերին Լարս» անցակետում որոշակի խնդիրներ են առաջացել Թուրքիայից բեռնատար մեքենաներին Ռուսաստանի տարածք թույլ տալու ժամանակ, գրում է Tert.am-ը:

«Այդ բեռնատար ավտոմեքենաների մի մասը, որոնք հետ են վերադարձել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մյուս մեքենաները գտնվում են, այսպես կոչված, չեզոք տարածքում և սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Մինչդեռ նշվում է, որ վրացական կողմում՝ «Կազբեգի» անցակետում, աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով։

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Կարդացեք նաև՝Սիրիայում ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը (վիդեո)

Սու-24-ի փրկված օդաչու. Թուրքերը զգուշացում չեն արել և կապ չեն հաստատել

ՌԴ-ն Սիրիայի ավիաբազայում C-400 համակարգեր կտեղակայի. Էրդողանը չի ուզում սրել առճակատումը