26 նոյեմբերի 2015 - 17:09 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի որոշ սակագնային պլաններից կօգտվեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Հատուկ» սակագնային պլաններին կարող են բաժանորդագրվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձինք:

Դրա համար անհրաժեշտ է անձնագրով այցելել մոտակա սպասարկման կենտրոն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: