28 նոյեմբերի 2015 - 14:23 AMT
Հունգարիայում ձերբակալված անձինք մահափորձ էին պատրաստում բարձրագույն պաշտոնյաների դեմ

Հունգարիայում զենքի և պայթուցիկ նյութերի տեղափոխման համար ձերբակալված տղամարդիկ կառավարության անդամների սպանությունների մի ամբողջ շարք էին նախապատրաստում: Այսպիսի հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Gazeta.ru-ն Interfax-ի վրա հղումով:

Նա հայտնել է, որ ոճրագործների մտադրությունների, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները ստացվել էին նախագահի, վարչապետի և սահմանադրական դատարանի ղեկավարի պահնորդական ծառայության իրականացման ժամանակ:

Տվյալ պահի դրությամբ, հստակ տեղեկություն այն մասին, թե հատկապես ով է եղել ահաբեկիչների թիրախը, չի հրապարակվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունգարիայի իշխանություններն ահաբեկչության կասկածանքով 6 մարդ է ձերբակալել: Նրանց մոտ հայտնաբերվել էր զենք և պայթուցիկ նյութեր: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ռումբերի պատրաստման ընդհատակյա լաբորատորիա էր հայտնաբերել: