28 նոյեմբերի 2015 - 15:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշները՝ Տիեզերքի նորաբաց թանգարանում [ֆոտոռեպորտաժ]

Նոյեմբերի 28-ին արդեն Երևանում բացվել է Տիեզերքի թանգարանը, որը տեղակայված էՆոր Նորքի 2-րդ զանգվածում` նորաստեղծ տեխնոպարկի տարածքում: Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈն-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել էր EXPO 2000-ին՝ Հանովերում:

Թանգարանն ընդգրկում է նաև տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում ձեռագիր` տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների վերաբերյալ, նաև NASA-ից: Թանգարանի արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի հոդվածի ձեռագիրը` հոդվածը գրվել էր ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ:

Նախկինում Տիեզերքի թանգարանը գտնվում էր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում, որտեղ այն գործում էր 2001-ի հուլիսից: Այն ստեղծվել էր Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամ: Հենց այնտեղ էին տիեզերք արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումները, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն էին անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնաց: Ժամանակներին հատուկ գաղտնիության պայմաններում, սակայն, այդ գործունեությունը մնացել էր հանրության համար հիմնականում անհասելի:

ՖՈՏՈՇԱՐՔ