2 դեկտեմբերի 2015 - 10:41 AMT
Անսահմանափակ ներցանցային SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE-ի բաժանորդների համար

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE սակագնային պլանով ամսական տրամադրվող փաթեթի շրջանակում սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն ուղարկելու անսահմանափակ քանակությամբ* ներցանցային SMS հաղորդագրություններ:

* Բարեխիղճ օգտագործման պայմանով. մինչև 1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: