2 դեկտեմբերի 2015 - 18:40 AMT
Երկու աղջիկ բռնցքամարտիկ՝ միջազգային մրցաշարի հաղթող

Շվեդիայի Բուրոս քաղաքում կայացել է «Ոսկե աղջիկներ» բռնցքամարտի միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացրել են 60 ու 64 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն ու Աննա Հովհաննիսյանը:

Նրանք երկուական հաղթանակ են տոնել և իրենց քաշային կարգում ճանաչվել են մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 230 ներկայացուցիչ: