ՀՀ-ն ներկայացնող Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ընթացող Golden Spin of Zagreb 2015-ի կարճ ծրագրից հետո հավաքած 48,26 միավորով 4-րդ հորիզոնականում են: Առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը մրցում են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից:
Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 5-ին:
Golden Spin of Zagreb 2015 ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին: