4 դեկտեմբերի 2015 - 16:58 AMT
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերան՝ Մոսկվայում

«Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի դափնեկիր «Սիրո մասին» ֆիլմը ներկայացվել է մոսկովյան հանրությանը։

Հավերժ թեմա, ընկալման համար պարզ միջոց և նախանձելի դերասանական կազմ` Աննա Մելիքյանը հաստատում է երկրի գլխավոր կին ռեժիսորի կոչումը, գրում է Buro247.ru-ն:

Իր ելույթում ռեժիսորը նշել է, որ ֆիլմի մոտիվներով ստեղծվել է ծանոթությունների կայք, և այդ ցանցի միջոցով միմյանց գտած 50 զույգի համար ֆիլմի պրեմիերան առաջին ժամադրության վայրն է։

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը:

«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք:

Շատերը համակարծիք են, որ ֆիլմի հանդեպ նման ուշադրությունը կապված է ոչ միայն «Կինոտավր»-ում առաջին մրցանակը ստանալու, այլև աստղային դերասանական կազմի հետ` Ռենատա Լիտվինովա, Վլադիմիր Մաշկով, Յուրի Կոլոկոլնիկով, Եվգենի Ցիգանով, Միխայիլ Եֆրեմով, Ռավշանա Կուրկովա և շատ ուրիշներ, գրում է Tert.am-ը: