6 դեկտեմբերի 2015 - 20:03 AMT
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ավարտվել է

Դեկտեմբերի 6-ին՝20:00-ին ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հայաստանի տարածքում բացված 1997 ընտրատեղամասերը փակվեցին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

«Ոչի» ճակատը հայտարարում է, որ ընտրություններն անցել են զգալի խախտումներով: Բազմաթիվ խախտումներ են ֆիքսել լրագրողներն ու իրավապաշտպան կազմակերպությունները: