1 դեկտեմբերի 2006 - 17:40 AMT
Վաշինգթոնում Ղարաբաղի մասին լուսանկարչական ցուցահանդես է բացվելու
Շուշիի երիտասարդ լուսանկարիչների եւ Նարեկացի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 16-ին Վաշինգթոնում` Հայաստանի դեսպանատանը, բացվելու է Շուշիի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի երիտասրադ լուսանկարիչների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ` արված 2006 թվականի օգոստոսին` Հայ-ամերիկյան առողջապահական ասոցիացիայի եւ Մարտունու շրջանի շարժական առողջապահական կենտրոնների կողմից կազմակերպված ճանապարհորդության ժամանակ Լեռնային Ղարաբաղով, գրում է MIRROR ON-LINE-ը: