4 դեկտեմբերի 2006 - 18:42 AMT
Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր չեն հանդիպելու Բրյուսելում
Այսօր Բրյուսելում գումարված ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպում չի լինի: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին,այսօր նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ Մամեդյարովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ: