12 դեկտեմբերի 2015 - 13:05 AMT
Ռուբեն Վարդանյանը՝ Forbes.ru-ի տարվա լավագույն գործարարների թեկնածուների շարքում

Դեկտեմբերին ավանդույթի համաձայն հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական մասնաճյուղն ընտրում է տարվա ընթացքում ամենաշատն աչքի ընկած գործարարներին։

Հայտնի է, որ այս տարի նորարարական գաղափարների ու լուծումների համար առաջադրված է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարեգործ, RVVZ Foundation հիմնադրամի համահիմնադիր, «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գրում է Tert.am-ը:

Ռուբեն Վարդանյանի թեկնածության օգտին կարելի է քվեարկել Forbes.ru կայքում:

Նշվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:

Ռուբեն Վարդանյանը ռուսաստանաբնալ գործարար է, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ։

1991-1992-ին Վարդանյանը աշխատել է փորձագետ, Տրոյկա Դիալոգ բրոքերական ընկերության առաջնային շուկայի բաժնի ղեկավար։ 1992-ից Վարդանյանը ղեկավարում է Տրոյկա Դիալոգը՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի, այնուհետև նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և Տրոյկա Դիալոգ գրուպի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նա ղեկավարում է Տրոյկա Դիալոգը այնքան ժամանակ մինչև 2012-ի հունվարի 23-ին ընկերությունը գնում է Ռուսաստանի Սբերբանկը։ Այնուհետև նա Սբերբանկի համաղեկավարն էր մինչև 2013-ի օգոստոսը, իսկ հետո՝ Սբերբանկի նախագահի խորհրդական և խորհրդի ղեկավար։

2002-2004-ին Վարդանյանը Ռոսգոսստրախի գլխավոր տնօրեն էր՝ համատեղ աշխատելով նաև Տրոյկայում։ 2004-2005-ին և 2011-ի օգոստոսից մինչ 2013-ի հոկտեմբերը նա ընկերության խորհդրի նախագահն էր։ 2002-2003-ին և 2013-ի հոկտեմբերից մինչ այժմ նա Ռոսգոսստրախի խորհրդի անդամ է։

Ավելի վաղ Վարդանյանը օգնել է բազմաթիվ կազմակերպությունների խորհրդի նախագահներին։ Այդպիսի կազմակերպություններից էին ԱվտոՎազը, Նովատեկը, Սուխոյը, Ավիասթար-ԷսՊեն, Շերեմետյեվոյի միջազգային օդանավակայանը, ԱԿ ԲԱՐՍ բանկը, Մոսկվայի բանկը և Իզվեստիա թերթը։ Այժմ Վարդանյանը Կամազ, Սիբուր, Ժուլ Անլիմիթիդ, Ամերիաբանկ (Հայաստան) և հացահատիկային կազմակերպությունների խորհուրդների անդամ է։ Նա նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի, որը Համաշխարհային բանկ գրուպի մասն է, տնտեսական խորհրդի անդամ է։

2002-2012-ին Վարդանյանը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարման խորհրդի անդամ էր։

2011-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

2013-ի մարտի դրությամբ Վարդանյանի կարողությունըհասնում էր կես միլիարդի: