16 դեկտեմբերի 2015 - 17:46 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանով կարելի է սմարթֆոններ ստանալ 1 դրամով

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանը հասանելի է նաև 8500 դրամ ֆիքսված ամսավճարով, որի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ* SMS ուղարկելու հնարավորություն:

Սակագնային պլանին կարելի է բաժանորդագրվել 18 կամ 24 ամսով: Նշված ժամկետով բաժանորդագրության դեպքում «Samsung», «Huawei», «Lenovo», «HTC» և «BLU» ընկերությունների արտադրության մի շարք սմարթֆոններ կարելի է ստանալ 1 դրամով:

Սմարթֆոնները նաև կարելի է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես նաև ապառիկ` բարեխիղճ օգտագործման պայմանով. մինչև 1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: