16 դեկտեմբերի 2015 - 19:03 AMT
Haberturk. Թուրքիայում ռուսական 27 նավ է կալանվել

Թուրքիայի նավահանգիստներում ռուսական 27 նավ է կալանվել: Այս մասին տեղեկացնում է Haberturk-ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրներին հղումով։

Նշվում է, թե նավերը կալանվել են ի պատասխան Ռուսաստանի կողմից Սև ծովում թուրքական դրոշով 8 նավի կալանման, գրում է Tert.am-ը:

Մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել էր, որ թուրքական կողմի գործողություններն իրական սպառնալիք են Ռուսաստանի ու ռուսների անվտանգությանը։