7 դեկտեմբերի 2006 - 13:53 AMT
Օրհան Փամուկը հոռետեսորեն է տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում
Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հավատում է, որ իր երկրի անդամակցությունը ԵՄ երկրներին օգտակար կլիներ երկու կողմերին, սակայն լավատեսորեն չի տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Դա այն թեման է, որ վշտացնում է ինձ: Եվ սա ամենաքննադատական մեկնաբանությունն է, որ ես հիմա կարող եմ անել: Եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, դա օգուտ կբերի ոչ միայն ԵՄ-ին, այլ նաեւ Թուրքիայի ժողովրդավարացմանը: Դա կապացուցի, որ քաղաքակրթությունների միջեւ ոչ թե դիմակայություն է, այլ ներդաշնակություն: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում ոգեւորությունն արդեն նվազել է»,-ասել է Փամուկը լրագրողներին Ստոկհոլմում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ դեկտեմբերի 10-ին նրան կհանձնվի գրականության գծով Նոբելյան մրցանակը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: