18 դեկտեմբերի 2015 - 14:51 AMT
«Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի շրջանակում կկատարվեն Կապանի գիշերօթիկի սաների ցանկությունները

Կոնվերս բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան: Բանկի գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկները այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով:

«Ակցիան արդեն ավանդական է դարձել մեզ համար: Երեխաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Այս տարի արդեն մասնակցել ենք բարեգործական միջոցառումների՝ հանձնելով արյուն լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև աջակցել ենք անապահով 7 ընտանիքի երեխաներին Գյումրի քաղաքում: Մեր աշխատակիցների և հաճախորդների ակտիվ մասնակցությամբ «Դարձիր Ձմեռ պապ»-ն այս անգամ կայցելի Կապան», - մանրամասնել է Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ծրագիրը նախատեսված է «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուրը կարող է տոնածառից վերցնել բացիկ և կատարել երեխայի ցանկությունը: Բանկի հաճախորդները և աշխատակիցները կարող են նվերները թողնել տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին`ՀՀ 1930036912207200