7 դեկտեմբերի 2006 - 15:22 AMT
Ստրասբուրգում բացվել է Նախիջեւանի հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես
Նախօրեին Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում տեղի է ունեցել «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես կգա ելույթով: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, կազմակերպվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի հովանու ներքո` «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական կազմակերպության կողմից: Ցուցադրությունը, մասնավորապես, նվիրված է ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացմանը Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում: