22 դեկտեմբերի 2015 - 23:10 AMT
«ՎՏԲ-Հայաստան» բանկի դեմ ամերիկյան պատժամիջոցներ կկիրառվեն

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լրացրել է Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ հակառուսաստանյան պատժամիջոցների ենթարկվելիք անձանց ու կազմակերպությունների ցուցակները:

Ցուցակում են ընդգրկվել 34 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Նրանց թվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկն ու ՎՏԲ-ի ավստրիական, վրացական, ադրբեջանական, բելառուսական մասնաճյուղերը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ 2014 թվականին` ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում պատերազմի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Պատժամիջոցների ենթարկվելիք ընկերությունների ցուցակում են ներառվել նաև մի շարք այլ ընկերություններ, մասնավորապես` Սբերբանկի ու ՎՏԲ-բանկի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները, «Yandex-Money» համակարգը: