
2015-ի ընթացքում Կուտակային կենսաթոշակային համակարգից ակտիվորեն օգտվել է 130.000 քաղաքացի, իսկ նոր մասնակիցների թիվը կազմում է 56.000: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների ասել է «Հայաստանի կենտրոնական Դեպոզիտարիա»-ի տնօրեն Վահան Ստեփանյանը՝ ներկայացնելով տարվա ամփոփումը:
Նրա խոսքերով՝ կուտակային վճարների ընդհանուր չափը դեկտեմբերի 15-ին կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ, որից մոտ 7 մլրդ դրամ վճարումը եղել է պետության կողմից:
Ստեփանյանի ներկայացմամբ՝ այս պահին ընթացքի մեջ է նաև հիվանդությունների կամ մահվան դեպքում ամբողջ գումարի ժառանգման գործընթացը, գրում է «Ա1+»-ը:
Բացի այդ, ըստ նրա, այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում էին գրել ու հրաժարվել կուտակային համակարգից, կազմում է 60 հազար, իսկ գումարի չափը՝ ավելի քան 2 մլրդ դրամ: