24 դեկտեմբերի 2015 - 13:59 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ կոնեկտ LTE» գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ LTE» ինտերնետային «Ինտերնետ Small» և «Ինտերնետ Medium» սակագնային պլանների թե ընթացիկ և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալի փաթեթներ:

«Ինտերնետ Small» փաթեթի դեպքում տրամադրվում է 10 ԳԲ` 7 ԳԲ փոխարեն, իսկ «Ինտերնետ Medium» գերարագ ինտերնետի փաթեթի դեպքում տրամդրվում է 30 ԳԲ` 25 ԳԲ փոխարեն:

Սակագնային պլանների ամսավճարներն անփոփոխ են:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է՝ ծառայությունների և ապրանքատեսակների լավագույն գին-որակ համադրության տեսանկյունից: Բաժանորդների շահերին լավագույնս ծառայելու սկզբունքին հավատարիմ՝ ընկերությունն ավելացրել է գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը «ՄՏՍ կոնեկտ LTE» ինտերնետային «Ինտերնետ Small» և «Ինտերնետ Medium» սակագնային պլանների բաժանորդների համար՝ առանց ամսավճարի փոփոխության»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: