26 դեկտեմբերի 2015 - 19:17 AMT
Գեղասահորդ Մեդվեդևա-Բաբասյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանն առաջատարի դիրքում է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրից հետո։

Առաջնությունն անցկացվում է Եկատերինբուրգում։

Հայազգի ռուսաստանաբնակ Մեդվեդևա-Բաբասյանը վաստակել է 79,44 միավոր, ինչը գեղասահքի կարճ ծրագրում վաստակած միավորների համաշխարհային նոր ռեկորդ է, Vesti.ru-ին հղումով հաղորդում է Նովոստի Արմենիան։ Երկրորդ տեղում Գրան-պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան է (76,69 միավոր), երրորդ տեղում է Սոչիի օլիմպիադայի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան (73,77), հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնուհի Մաո Ասադին (78,66)։

Եկատերինբուրգում հաջող ելույթ չեն ունեցել Ռուսաստանի հավաքականի երկու նախորդ առաջատարները. Սոչիի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան զբաղեցնում է 6–րդ տեղը (69,47), աշխարհի գործող չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան 9–րդն է (63,68)։

Մեդվեդևա-Բաբասյանի ազատ ոճի ծրագիրը կցուցադրվի դեկտեմբերի 26–ին։

Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող է, 2015-ի աշխարհի պատանեկան առաջանության չենպիոնուհի, միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերի հաթող: Եվգենիան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը: