26 դեկտեմբերի 2015 - 16:09 AMT
Ռուսաստանը 2016-ին կավարտի Ադրբեջանին ՀՄՄ-3-ների մատակարարումը

2016 թվականին Ադրբեջանը կստանա ՀՄՄ-3 զրահափոխադրիչների վերջին երրորդ խմբաքանակը:

Այդ մասին ՏԱՍՍ հաղորդմամբ, հայտարարել է զրահափոխադրիչները արտադրող ընկերության ներկայացուցիչը:

Խոսքը գնում է 2013 թվականին պատվիրված 100 միավոր ՀՄՄ-3-ների վերջին խմբաքանակի առաքման մասին:

Վերջին տարիներին, ի թիվս այլ սպառազինության, ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի:

2014-ին Ռուսաստանը նաև առաջարկել է Ադրբեջանին Տ-74 տանկերի արդիականացում`մինչև «Տերմինատոր» տանկերին աջակցող մարտական մեքենաների մակարդակի, Տ-90 տանկերի լրացուցիչ 100 միավոր և «Ալիգատորներ» մարտական ուղղաթիռներ:

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ընդհանուր ծավալը հասնում է մոտ 5 մլրդ դոլարի: Ադրբեջանն իր ռազմական գնումների 80 տոկոսը կատարում է ՌԴ-ից: Ռուսաստանից բացի Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, ՀԱՀ-ից և Իսրայելից:

Միայն 2014 թվականի ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի (100 մմ մեծ տրամաչափով հաուբիցներ, հրանոթներ, ականանետեր):

Կարդացեք նաև.Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին