Գուգարքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով անտուն մնացած 6 ընտանիքի օգնության հարցը դեռ լուծում չի ստացել:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզպետը խոստացել է հարցը ներկայացնել կառավարություն, գրում է Panorama.am-ը:
«Տեսնենք` ինչ կլինի: Գյուղապետարանի միջոցներից մի որոշ գումար տվեցինք, ու հիմա նրանք ապրում են բարեկամների, հարազատների տներում», - ասել է գյուղապետը:
Խոշոր հրդեհի հետևանքով Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված փայտե տնակները մոխրի էին վերածվել, դրանցում ապրող վեց ընտանիք կորցրել էր գույքը:
Բնակիչներից ոմանք բանկերից ապառիկի միջոցով անշարժ գույք-կահույք էին գնել, որը, սակայն այրվել էր: Նախնական վարկածով հրդեհը բռնկվել էր էլեկտրական գծերի թույլ միացումից: