Հայաստանի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ըմբշամարտի միջազգային միության կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն նետում:
Խոսքը գնում է 2015-ին Բաքվում կայացած եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի Մաքսիմ Մանուկյան և Սաման Թահմասեբի մրցամարտին: Մեր մարզիկն արդեն 20-րդ վարկյանին անսպասելի հնարք էր կիրառել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, որի արդյունքում վստահ հաղթանակ էր տարել,գրում է «Ա1+»-ը:
Հաջորդ փուլում մեր 74 կգ քաշային ըմբիշը միավորներով պարտվել էր ուկրաինացի Ժան Բելենյուկին և դ ուրս մնացել պայքարից: