Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հունվարի 5-ին ընդունել է պապական նվիրակ Գաբրիել Կաչիա եպիսկոպոսին, ով կաթողիկոսին է փոխանցել պապ Ֆրանցիսկոսի շնորհավորական նամակը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
Արամ Առաջինն, իր հերթին, իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Հայոց Ցեղասպանութան 100-րդ տարելիցի առիթով Վատիկանի ու հատկապես Ֆրանսիսկոս պապի կողմից հայ ժողովուրդի արդար պահանջի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:
Կողմերը քննարկեցին նաև Մերձավոր արևելքում իրավիճակը, մասնավորապես` այի միջև ծագած լարվածությունը: Զրույցի ընթացքում շեշտվեց, որ անհրաժեշտ է ամեն գնով կասեցնել լարվածության աճը, քանի որ հետևոնքները բացասական կլինեն ամբողջ Մերձավոր արևելքի համար:
Քննարկվեց նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակը և նախագահական ընտրությունների հարցը: Արամ Ա-ն առաջարկեց պապական նվիրակին Վատիկանի անունից քաղաքական կողմների հետ հանդիպումներ ունենալ և կոչ անել հեռու մնալ տարածաշրջանային հարցերից, առաջնահերթորեն կենտրոնանալով ընտրությունների վրա: