9 հունվարի 2016 - 12:18 AMT
Արթուր Աբրահամը մտադիր է գոտիների միավորման մենամարտ անցկացնել՝ հանդիպելով Չուդինովի հետ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ուզում է WBO գոտուն ավելացնել ռուսաստանցի Ֆյոդոր Չուդինովի WBA-ի գոտին: Այս մասին հայտնել է իննքը՝ բռցքամարտիկը:

«Իհարկե, ես գոտիների միավորման մենամարտ կցանկանայի անցկացնել: Հետաքրքիր կլիներ հանդիպել Չուդինովի հետ եւ մենք դա ուզում ենք անել: Նա WBA-ի չեմպիոնն է և մեզ հետաքրքիր կլիներ հանդիպել Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտից հետո: Չուդինովը կհաղթի Ֆելիքս Շտուրմի հետ ռեվանշում: Երկուսն էլ շանս ունեն, սակայն Չուդինովի հնարավորություններն ավելի մեծ են», - ասել է Արթուր Աբրահամը, գրում է Aravot.am-ը:

Վերջինիս մոտակա մրցակիցը լինելու է Խիլբերտո Ռամիրեսը, Իսկ Ֆյոդոր Չուդինովը դեռ պետք է մենամարտի Ֆելիքս Շտուրմի հետ:

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։