11 հունվարի 2016 - 16:13 AMT
Հայ գեղասահորդները` Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիրներ

Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից:

Անաստասիա Գալուստյանը կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Նա իրենից առաջ է թողել միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում էլ 2-րդ տեղն է զբաղեցրել Սլավիկ Հայրապետյանը (163,39): Հաղթողի կոչումը 228,52 միավորով նվաճել է Իսրայելը ներկայացնող Օլեքսեյ Բիչենկոն, գրում է Նովոստի-Արմենիա-ն:

Հայ գեղասահորդները պատրաստվում են հունվարի 25-31-ը Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: