Հայաստանն ամբողջությամբ դեռ չի անցել թվային հեռարձակման: Ինչպես ավելի վաղ ասել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը, քանի դեռ անապահով ընտանիքների համար ձեռք չեն բերվել թվային հեռուստատեսության ընդունիչ սարքերը, անջատումներ տեղի չեն ունենա:
Հունվարի 12-ին Ամալյանը տեղեկացրել է, որ սարքերն արդեն Հայաստանում են. «Սարքերն արդեն մեր Հանրապետության տարածքում են, սակայն դեռ մաքսազերծման գործընթաց պետք է անցնեն: Հետո արդեն տեղի կունենա սարքերի ընդունումը, ապա հանձնումը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն», մեջբերում է «Ա1+»-ը:
Թե քանի օրում կիրականացվի սարքերի մաքսազերծումը և երբ կսկսվի սարքերի տրամադրման գործընթացը, Ամալյանը հստակ չի կարող ասել, բայց վստահեցնում է, որ գործընթացը երկար չի տևի:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար: Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք: Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն: