14 հունվարի 2016 - 11:14 AMT
Brent տեսակի նավթի գինը նվազել է մինիչև $30 մեկ բարելի դիմաց. Թուլանում է նաև ռուսական ռուբլին

Հունվարի 13-ին Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև $30 մեկ բարելի դիմաց: Ըստ վերջին տվյալների, Լոնդոնի ICE բորսայում հյուսիսծովային նավթի մեկ բարելի արժեքը $29,99 է:

WTI-ի գինը նույն տվյալների համաձայն կազմել է $30,23 մեկ բարելի դիմաց:

Էժանացող նավթի ֆոնին թուլանում է նաև ռուսական ռուբլին: Մոսկվայի բորսայում ԱՄՆ դոլարը հավասար էր մոտ 76,61 ռուբլու, եվրոն` 83,26 ռուբլու:

Ինչպես գրել է Reuters-ը, համաշխարհային բանկերը նվազեցրել են իրենց նավթի գնի վերաբերյալ կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար, հայտնում է slon.ru-ն:

Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20: