14 հունվարի 2016 - 14:15 AMT
Ադրբեջանը բողոքում է. ԼՂՀ-ում արտադրված «Մադաթով»-ը ռուսական շուկայում է հայտնվել

Ադրբեջանին բարկացրել է, որ ԼՂՀ-ում արտադրված «Մադաթով» կոնյակը վաճառվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի «դյութի ֆրի»-ում:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մաքսային պետական կոմիտեն բացահայտել է, որ կոնյակը ռուսական շուկա է հասնում Հայաստանի միջոցով: Այդ առնչությամբ ադրբեջանական կոմիտեն բողոքի դիմում է հղել Ռուսաստանի մաքսային պետական կոմիտեին:

Ադրբեջանական կողմը դժգոհել է, որ ԼՂ-ում արտադրված կոնյակի վրա որպես արտադրող երկիր նշված է «Հայաստան»:

«Դա կոչվում է արտադրող երկրի ու մակնշման տվյալների կեղծում: Այսպիսով, Ռուսաստանի համար որևէ իրավական հիմք չկա նման ծագման ապրանք ներկրելու համար»,- գրել է ադրբեջանական կողմը, ավելացնելով, որ կոնյակը վաճառվում է նաև ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ռուսաստանի այլ շրջանների խանութներում: