14 հունվարի 2016 - 21:37 AMT
Ավստրիայի ԱԳ նախարար. Թուրքիայից ԵՄ-ի կախվածությունը չափազանց վտանգավոր է

ԵՄ-ն փախստականների համար պատասխանատվության մի մասը բարդեց Թուրքիայի վրա ձեռքերը չկեղտոտելու համար, սակայն Անկարան դրա դիմաց չափից ավել իշխանություն ստացավ:

Նման հայտարարությամբ է եկել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Velt պարբերականին տված հարցազրույցում: «Մենք պիտի Թուրքիայի առաջ դնենք միայն այն խնդիրները, որոնց լուծման համար նրա մասնակցությունն անհրաժեշտ է, այն է` փախստականներին կացարան տրամադրելը: Սակայն, երբ ԵՄ-ն Անկարային է փոխանցում սահմանների անվտանգության ապահովման պարտավորությունը, առաջանում է մեծագույն կախվածություն, ինչը, ես կարծում եմ, չափազանց վտանգավոր է», - մեջբերում է Կուրցի խոսքերը ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կուրցի խոսքերով, եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են, որ սահմանի վերահսկումը բռնությունից զերծ չի մնա, սակայն պարզապես փոխանցել այդ «կեղտոտ գործը» թուրքերին անհնար է: «Այսպես թե այնպես, փախստականների խնդիրը լուծելուցառանց բռնության տգեղ տեսարաններից խուսափել չի լինի», - ասել է նա:

2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով: