19 դեկտեմբերի 2006 - 13:16 AMT
Հայ զինծառայող է զոհվել ադրբեջանցի դիպուկահարի գնդակից
Դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակած կրակի հետեւանքով սրտի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1967.թ ծնված կրտսեր սերժանտ Ռուբեն Թամրազյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ստցված վիրավորումից Ռ.Թամրազյանը տեղում մահացել է: Կատարվում է հետաքննություն: