19 դեկտեմբերի 2006 - 14:43 AMT
Ոչ ոք իրավունք չունի շահարկել Ղարաբաղի հարցը
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն 2007 թվականին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քանի որ հաջորդ տարի Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ապա բանակցությունների ինտենսիվությունը կնվազի եւ բանակցությունները կընթանան առավել փակ ռեժիմով: Միեւնույն ժամանակ երկրի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցը ոչ մի դեպքում չի կարող շահարկումների առարկա լինել նախընտրական պայքարում: «Ղարաբաղի հարցն այնքան լուրջ հարց է հայ ազգի համար, որ ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը իրավունք չունեն այն շահարկել: Դա շատ վտանգավոր է: Եվ անթույլատրելի է, երբ ընդդիմությունը հայտարարություններ է անում Ղարաբաղի վերաբերյալ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքականությանը»,-ասել է Օսկանյանը: