19 դեկտեմբերի 2006 - 16:22 AMT
Գերմանացի մասնագետները կօգնեն Հայաստանի ռազմական դոկտրինի մշակման գործում
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեցված երկկողմ միջոցառումներին` կարեւորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական այլ նաեւ անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար: Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կարեւորեցին Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը: