19 դեկտեմբերի 2006 - 18:14 AMT
ՌԴ եւ Իսպանիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԱՊՀ տարածքի «սառեցված հակամարտությունները»
ՌԴ եւ Իսպանիայի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան բանակցությունների գլխավոր թեման Իսպանիայի նախագահությունն էր ԵԱՀԿ-ում 2007 թվականին: «Ես ցանկություն ունեի ծանոթանալ այդ կազմակերպության այնքան կարեւոր մի անդամի շահերiն ու ցանկություններin, ինչպիսին Ռուսաստանն է, ինչպես նաեւ ներկայացնել ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավորվին մեր ծրագրի հիմնական գերկայությունները: Մոսկվայում մենք քննարկել ենք ԱՊՀ տարածքում առկա, այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» Մոլդավիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Դա այն խնդիրներից մեկն է, որը հատկապես անհանգստացնում է ԵԱՀԿ-ին: Ընդ որում, Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում շատ կարեւոր է»,- «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ապագա գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: