20 հունվարի 2016 - 18:57 AMT
25 տարեկան կոնյակի 10.000 շիշ՝ ԼՂՀ անկախության 25-ամյակին

ԼՂՀ կառավարությունը, 2016-ի ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ Երևանի Արարատ գինու կոնյակի գործարանի և Ստեփանակերտի գինու կոնյակի գործարանի հետ գործակցությամբ, թողարկելու է 10.000 շիշ՝ 25 տարեկան հոբելյանական կոնյակ, որի ամբողջ շահույթը ծախսվելու է ԼՂՀ Պաշտպանական բանակի կարողությունների բարձրացման վրա:

Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբության իր էջում:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց երկրի հետագա զարգացման ուղին: ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց: