21 դեկտեմբերի 2006 - 16:48 AMT
Ղարաբաղի հայերը ողջ հայ ժողովրդի անբաժանելի մասն են
Լեռնային Ղարաբաղը (ԼՂՀ) դարերով հանդիսացել է Հայաստանի մաս, սակայն XX դարի սկզբում, ադրբեջանական պետության առաջացումից եւ հայկական պետության վերականգնումից հետո, Ղարաբաղը վիճելի տարածք է հայտարարվել: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: «Դրա բնակչությունը համառորեն ձգտում էր իրականացնել իր ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի հայերը ողջ հայ ժողովրդի անբաժանելի մասն են: Այժմ նորից հարց է դրվում ԼՂՀ-ն` որպես առանձին հայկական պետություն ճանաչման վերաբերյալ: Իսկ բոլոր ընդդիմադիր փաստարկները, որ հնչում են այս գաղփարին հակակշիռ` դեպի Բաքու ղարաբաղցի հայերի «տնտեսական ձգտման» կարծիքի նման, արդեն հավիտյան կորչել են: Ես ցանկանում են ուղղակի ասել. ընդհանուր պետության մեջ վերամիավորվելու գաղափարից հրաժարվելը Ադրբեջանի նկատմամբ արված այն քաղաքական փոխզիջումն է, որից ավելին հայերը երբեք չեն անի»,- ընդգծել է Արա Աբրահամյանը: