21 դեկտեմբերի 2006 - 18:07 AMT
Փարիզի Ստվածամոր տաճարում Հայաստանին նվիրված ցուցահանդես է բացվել
Դեկտեբերի 19-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բացվել է «Հայաստան. քրիստոնյա հող Կովկասում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը տեւելու է դեկտեմբերի 20-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 25-ը, բացել են Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի փոխքաղաքապետ տիկին Մոիրա Գիլմարը :

Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի պատմությունը, եկեղեցական ճարտարապետությունը, բնությունը, արվեստն ու մշակույթը` պատկերացում տալով աշխարհաքաղաքական առումով բարդ այս տարածաշրջանում հայ ժողովրդի անցած ուղու, հարուստ ժառանգության ու քաղաքակրթության մասին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում` Փարիզի քաղաքապետարանի եւ «Սոսիետե ժեոգրաֆիկ» հեղինակավոր կազմակերպության համատեղ ջանքերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: