22 դեկտեմբերի 2006 - 16:44 AMT
Վերականգնվել է գազի մատակարարումը Հայաստան
Վրաստանի տարածքում Ռուսաստանից Հայաստան եկող գազի մայրուղու վերականգնողական աշխատանքները ավարտված են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, երեկ գիշերը 350 հազար խորանարդ մետր հզորությամբ գազ է մատակարարվել Հայաստան: «Ըստ իս, ներկա դրությամբ երկիրը ստանում է անհրաժեշտ քանակությամբ գազ»,- նշել է Արմեն Մովսիսյանը, հայտնում է Regnum-ը: