23 դեկտեմբերի 2006 - 14:02 AMT
Ռազմագերի Վուսալ Գարաչաեւը հանձնվել է ադրբեջանական կողմին
Սույն թվականի դեկտեմբի 23-ին` ժամը 12: 55-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հանձնել են ադրբեջանական կողմին Ադրբեջանի բանակի շարքային, ծնունդով Ադրբեջանի Բելոկանի շրջանից, 1988 թվականի ծնված Գարաչաեւ Վուսալ Հահոմեդ օղլուն: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Հանձնումը կատարվել է Աղդամի շրջանի Բաշ-Կարվենդ գյուղի մոտ` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ:

Վուսալ Գարաչաեւն անցել է ղարաբաղյան կողմը եւ զենքը ձեռքին ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի շրջանի ուղղությամբ: Ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, ԼՂՀ իշխանությունները ժամանակին տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ գրասենյակներին: Կարմիր Խաչի ներկայացուցիչներին առանց խոչընդոտների թողել են Վ. Գարաչաւեի մոտ, որը նրանց օգությամբ կապ էր հաստատում Ադրբեջանում իր հարազատների հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: