23 դեկտեմբերի 2006 - 15:12 AMT
Ադրբեջանի նախագահն անիմաստ է համարում իր երկրի համար մասնակցությունը ԱՊՀ-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անիմաստ է համարում իր երկրի համար մասնակցությունը Անկախ պետությունների համագործակցությանը: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը լիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ապա Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ վերջինիս հանդեպ ցանկացած պատժամիջոցի դեմ կքվեարկեր: Այդ մասին Ի. Ալիեւը հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ադրբեջանի նախագահը խոսել է նաեւ ռուսական գազի մատակարարման ու Ռուսաստանում ադրբեջանցիների դրության մասին: