25 հունվարի 2016 - 11:01 AMT
Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին Australian Open-ում

«Մեծ Սաղավարտի» նրցաշար Australian Open-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը զիջել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Մարգարիտա Գասպարյանը աշխարհի 60-րդ ռակետն է:

Ամերիկացի թենիսիստուհին հաղթել է 6:2, 6:1 հաշվով, գրում է Armsport.am-ը:

Քառորդ եզրափակչում Ուիլյամսի մրցակիցը կլինի Մարիա Շարապովան:

Մարգարիտա Գասպարյանը Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկային փուլերում հաղթել էր Սառա Էրանիին, Կուրումի Նարային և Յուլիա Պուտինցևային:

Առաջին փուլում հաղթանակը 21-ամյա Գասպարյանի համար առաջինն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։