25 հունվարի 2016 - 13:34 AMT
«Զվարթնոցն» առաջինը Կովկասում ԻՍՕ 50001 հավաստագիր է ստացել Էներգակառավարման ոլորտում

Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) «Զվարթնոցի» ուղևորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում:

Ծրագիրը գործարկվել է 2015թ և նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման և փաստաթղթագրման, ինչպես նաև այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսումը և ձեռքբերումը, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը:

Կազմակերպության բոլոր մակարդակների և գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովել է ստանդարտի հաջող կիրառումը, և ժամանակին արդյունքների արձանագրումը:

ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է.«Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղևորների ու աշխատակիցների համար անվտանգ և հարմարավետ միջավայր:Մենք չենք կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող ենք վերահսկել էներգակառավարումը մեզ մոտ: Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, և ինչը շատ կարևոր է` կարողացել ենք ձևավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաև մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում», ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: