26 հունվարի 2016 - 18:48 AMT
Դինքի սպանության գործով 2 դատավարությունը միացվել է

Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում բացված «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով դատավարությունը միացվել է ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով գլխավորը դատավարությանը:

Իրար միացված դատավարությունը կշարունակվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում, Taraf-ին հղումով գրում է Ermenhaber.am-ը:

14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունվել է «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:

Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին:

Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով: