27 դեկտեմբերի 2006 - 13:23 AMT
Հայաստանն ու Չադը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության եւ Չադի Հանրապետության դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Ջիբրին Աբդուլը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Չադի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը: Ստորագրության պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Չադի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` հատկապես քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում: