28 հունվարի 2016 - 19:42 AMT
ՄԻԵԴ-ը Սաֆարովի գործով պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարություններին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է պատասխանող կողմ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայցով:

Այդ մասին է հայտնում Միդլսեքս համալսարանին կից Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը: Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնելու են կենտրոնի փաստաբանները, Legal Guide հասարակական կազմակերպությունն ու Նազելի Վարդանյանը:

Այդ մասին է հայտնում Միդլսեքս համալսարանին կից Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը: Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնելու են կենտրոնի փաստաբանները, Legal Guide հասարակական կազմակերպությունն ու Նազելի Վարդանյանը:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: