8 հունվարի 2007 - 15:25 AMT
Արքեպիսկոպոս Քրիսոստոմոս II. Մեր իրական թշնամին Անկարան է, այլ ոչ թե Հյուսիսային Կիպրոսի թուրքերը
«Մեր թշնամիները ոչ թե Հյուսիսային Կիպրոսի թուրքերն են, այլ Անկարան»,- հայտարարել է Կիպրոսի արեւելյան օրթոդոքսալ եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Քրիսոստոմոս II-ը Հյուսիսային Կիպրոսի կրոնների հարցերով նախարար Ահմեդ Յոնլերի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես գրում է հունական Kathimerini թերթը, արքեպիսկոպոսն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի ներկայացուցչի հետ հանդիպումը շատ կարեւոր է: «Յոնլերի հետ հանդիպման ժամանակ, ես ասել եմ, որ մեր իրական թշնամիներն ու մեր հարազատ կղզու նկատմամբ ագրեսիայի մեղավորները ոչ թե Հյուսիսային Կիպրոսի թուրքերն են, այլ Անկարան»,- նշել է կիպրոսցի քրիստոնյաների ղեկավարը, հայտնում է Hurriyet-ը: