30 հունվարի 2016 - 15:08 AMT
ՀՀ-ում 2015-ին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8%-ով

2015-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 մլրդ 282 մլն դրամ՝ 2014-ի համեմատ կրճատվելով 8%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ հունվարի 29-ին հրապարակած տվյալները:

Մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 352 մլն դրամ՝ կրճատվելով 10.1%-ով: Իսկ մեծածախ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 847 մլն դրամ՝ նվազելով 4.2%-ով:

2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։

Կարդացեք նաև՝ 2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով

ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ կարող է առաջարկել ՀՀ-ն