30 հունվարի 2016 - 17:03 AMT
Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի մրցաշարի եզրափակչում

Անթալիայում ընթացող թենիսի կանանց մրցաշարում Անի Ամիրաղյանը շարունակում է հաղթարշավը:

Հայ թենիսիստուհին կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուին` 6։3, 6։3 հաշվով, գրում է Armsport.am-ը:

Ակսուն մրցաշարում 3-րդ լավագույն վարկանիշն ուներ:

$10.000 մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի եզրափակչիչ հանդիպումն Ամիրաղյանը կանցկացնի հունվարի 31-ին:

22-ամյա Անի Ամիրաղյանը ՀՀ առաջին ռակետն է: